Անգլիական «Բրայթոնի» ու Ավստրալիայի հավաքականի դարպասապահ Մեթյու Ռայանը հայտարարել է, որ միանում է Ավստրալիայում տիրող հրդեհների դեմ պայքարին.
«Այս շաբաթ ԱՊԼ-ում կայանալիք խաղում ամեն մի կատարածս սեյվի համար կնվիրաբերեմ 500 դոլար, որը կփոխանցվի Ավստրալիային, որն էլ այս օրերին պայքարում է երկրին պատուհասած հրդեհների դեմ»,-ասել է Ռայանը:
Ավստրալիան 2019 թ-ի հոկտեմբերից պայքարում է հրդեհների դեմ, որին արդեն իսկ զոհ է գնացել 20-ից ավելի մարդ ու միլիարդից ավելի կենդանի:
Հիշեցնենք, որ վերջերս նման հայտարարությամբ հանդես եկավ ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրիոսը, ով նույնպես գումար նվիրաբերեց կատարած ամեն էյսի դիմաց: