Կանանց ֆուտզալի բաց առաջնության կիսաեզրափակիչ փուլում մինչև 15 տարեկանների Ե ենթախմբում հանդես եկող «Ուրարտու-աղջիկներ 2»-ը մրցել է Չարենցավանի ենթախումբը ներկայացնող «Գյումրի-Տրիբունա» թիմի հետ ու առավելության հասել 16-1 հաշվով։
Այս մասին հայտնում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը:
Թիմի կազմում 5-ական գոլով աչքի են ընկել Միլենա Սայադյանն ու Մարիաննա Վարդանյանը։ Դիանա Մելիքբեկյանը հեթ-տրիկ է ձևակերպել, իսկ Անի Օհանյանն ու Սուսաննա Սահակյանը դարձել են մեկական գոլի հեղինակ: Գրանցվել է նաև մեկ ինքնագոլ:
Հավելենք, որ եզրափակչում «Ուրարտու-աղջիկներ 2»-ի մրցակիցը կլինի «Նիկարմ-աղջիկներ»-ը։