Մոլդովական Չորեսկու գյուղում կայացավ ՈՒԵՖԱ Կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախնական փուլի B խմբի երրորդ տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը, հայտնում է ՀՖՖ-ն:
Մեր ընտրանին հաղթեց 4:2 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Նորա Եղյանը, ևս մեկ գոլ հեղինակեց Օլգա Օսիպյանը: Այսպիսով մեր ընտրանին այս մրցաշարում տարավ երկու հաղթանակ և կրեց մեկ պարտություն՝ խփելով 12 և ընդունելով 8 գնդակ:
Անկախ այսօր երեկոյան կայանալիք Նիդեռլանդներ-Մոլդովա հանդիպումից, մեր թիմը խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Նիդեռլանդների հավաքականին:
Տեղեկացնենք, որ պայքարը շարունակում են միայն խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը: