Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը Ինստագրամում նկար է հրապարակել, որով հաստատել է եղբոր հայտարարությունը, որ նրան պատկանող սոցցանցային էջերով զբաղվում է հենց ինքը։
«Ընկերներ ,այո՛, ես եմ վարում եղբորս սոցցանցային էջերը, բայց առանց նրա հաստատման ոչինչ չի հրապարակվում և նա է պատասխանում բոլոր մեկնաբանություններին ու նամակներին»,- գրել է Մոնիկա Մխիթարյանը։
