Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում դրսևորած արիության և խիզախության համար Սիմոն Իսրայելյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Այս մասին տեղեկացնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը։
«Ուրարտուի» երկարամյա աշխատակիցը հերոսաբար զոհվել էր Արցախի համար մղվող մարտերում։
«Սիմոն Իսրայելյանի հիշատակը միշտ վառ կմնա «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։