Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոիստոն Դրենտեն մոտ է Իսպանիայի 4-րդ դիվիզիոնում հանդես եկող «Ռասինգ Մուրսիա» տեղափոխվելուն, տեղեկացնում է Marca-ն:
Նշվում է, որ կողմերը բավական մոտ են համաձայնագիր ստորագրելուն:
Հիշեցնենք, որ Դրենտեն «Ռեալի» կազմում հանդես է եկել 2007-2010 թվականներին:
33-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը նիդեռլանդական «Կոզակեն Բոյզ» ակումբն էր, որի հետ Դրենտեն վերջերս խզել էր պայմանագիրը: