Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հերթական խաղային օրը:
F խմբում «Բարսելոնան» ընդունել էր «Ինտերին»: Անտոնիո Կոնտեի թիմը բացեց խաղի հաշիվը արդեն 3-րդ րոպեին: Աչքի ընկավ Լաուտարո Մարտինեսը: Երկրորդ խաղակեսում հաշվի տարբերությունը ֆանտաստիկ հարվածով վերականգնեց կատալոնացիների 9 համար Լուիս Սուարեսը:
Երկորդ խաղակեսում, Լիոնել Մեսսիի հիասքանչ անցումից հետո գնդակը ստացավ նույն Սուարեսը և դուբլ ձևակերպեց՝ գրանցելով խաղի վերջնական հաշիվը:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 4 միավոր և բարձրացավ երկրորդ հորիզանական: Նույնքան միավոր ունի նաև Դորտմունդի «Բորուսիան»: