«Խետաֆեի» նախագահ Անխել Տորեսը հաստատել է, որ ակումբը հետաքրքրված է «Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոյի ու «Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլես Ալենյայի ծառայություններով, հաղորդում է Goal-ը։
«Խետաֆեն» հետաքրքրված է նրանցով, սակայն Տորեսի խոսքով՝ ակումբը ֆինանսական դժվարին կացության մեջ է, ինչը կարող է բարդացնել ֆուտբոլիստների տեղափոխությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Խետաֆեն» հունվարին ցանկանում է վարձակալել Կուբոյին ու Ալենյային։ Ակումբները դեմ չեն գործարքներին։