«ՈՒրարտուն» արձակուրդից կվերադառնա հունվարի 8-ին,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Սեփական մարզաբազայում թիմը կնախապատրաստվի մինչև փետրվարի 6-ը։ Այդ ընթացքում նախատեսված է անցկացնել ստուգողական 5 հանդիպում։
«ՈՒրարտուն» կանցկացնի նաև արտասահմանյան հավաք։ Փետրվարի 6-ից 19-ը երևանյան ակումբը կլինի Կիպրոսի Այա Նապա քաղաքում։ Կիպրոսյան հավաքի ընթացքում նախատեսված է անցկացնել 3 ստուգողական հանդիպում:
Մրցակիցների մասին կտեղեկացվի ավելի ուշ։