«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է ՖԻՖԱ-ի վարկածով 2020-ի լավագույն ֆուտբոլիստ:
Լեհ ֆուտբոլիստը ևս մասնակցել է քվեարկությանն ու առաջին տեղում նշել մյունխենյան թիմում իր նախկին թիմակից, կիսապաշտպան Տյագո Ալկանտարային, որն այժմ հանդես է գալիս «Լիվերպուլում»: Երկրորդ տեղում Լևանդովսկին նշել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, իսկ 3-րդ տեղում՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեին:
Տարվա լավագույն մարզիչ անվանակարգում Լևանդովսկին քվեարկել է հետևյալ հերթականությամբ. Հանս-Դիտեր Ֆլիկ («Բավարիա»), Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ»), Խուլեն Լոպետեգի («Սևիլյա»):