Այսօր կկայանա The Best մրցանակաբաշխությունը: Լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա», Լեհաստան), Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս», Պորտուգալիա), Լիոնել Մեսսին («Բարսելոնա», Արգենտինա):
Լավագույն կին ֆուտբոլիստի հավակնորդների թվում են Լյուսի Բրոնզը («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Պերնիլա Հարդերը («Չելսի», Դանիա) ու Վենդի Ռենարը («Լիոն», Ֆրանսիա):
Տարվա լավագույն մարզչի մրցանակին են հավակնում Մարսելո Բիելսան («Լիդս», Արգենտինա), Հանս-Դիտեր Ֆլիկը («Բավարիա», Գերմանիա) և Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ», Գերմանիա):
Կանանց ֆուտբոլում լավագույն մարզչի հավակնորդներն են Էմմա Հայեսը («Չելսի», Անգլիա), Ժան-Լյուկ Վասսերը («Լիոն», Ֆրանսիա) և Սարինա Վիգմանը (Նիդերլանդների հավաքական, Նիդերլանդներ):
Տարվա լավագույն դարպասապահի մրցանակին հավակնում են Մանուել Նոյերը («Բավարիա», Գերմանիա), Ալիսոնը («Լիվերպուլ», Բրազիլիա) և Յան Օբլակը: («Աթլետիկո», Սլովենիա):
Կանանց ֆուտբոլում լավագույն դարպասապահի մրցանակին են հավակնում Սարա Բուադդին («Լիոն», Ֆրանսիա), Քրիստիանա Էնդլերը («Պարի Սեն Ժերմեն», Չիլի) և Ալիսսա Նիխերը («Չիկագո Ռեդ Ստարս», ԱՄՆ):
Լավագույն գոլ մրցանակին հավակնում են «Աթլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը, որը «Բարսելոնա» — «Մալյորկա» (5-2) խաղում կրկնկով գրավել էր մրցակցի դարպասը, «Տոտենհեմի» հարձակվող Հյոն Մին Սոնը «Բարնլիի» դեմ խաղում (5-0) խփած գոլով ու «Ֆլամենգոյի» կիսապաշտպան Ջորջիան դե Արասկաէտան, որը գոլ էր խփել շրջադարձ հարվածով «Սեարայի» դեմ խաղում (3-0) գոլ էր խփել:
Մրցանակաբաշխությունը անցկացվելու է օնլայն ու սկսվելու է Երևանի ժամանակով 22:00-ին:
























































