«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին կարիերան կարող է շարունակել «Պարի Սեն Ժերմենում»։
TalkSPORT-ը պնդում է, որ Մեսսիի վերամիավորումը Նեյմարի հետ ՊՍԺ-ում հստակ հնարավորություն է։ Արգենտինացի հարձակվողը առաջիկա ամռանը հնարավոր է հեռանա «Բարսելոնայից»։
Նրա պայմանագրի ժամկետը ավարտվում է 2021 թվականի ամռանը։ Մեսսին կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ ՊՍԺ-ից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս ամռանը ևս «Պարի Սեն Ժերմենը» քայլեր է ձեռնարկել Մեսսիի տրանսֆերը գնելու համար։