«Շիրակի» մամուլի ծառայությունը թիմի հաղթական լուսանկար է հրապարակել հանդերձարանից՝ գրելով․
«Տարվա վերջին հանդիպումը պարտավոր էինք հաղթել հանուն մեր Երկրպագուների։
Մի քաղաք, Մի ակումբ, Մի զարկերակ…
Առաջ «Շիրակ»…»։
Հիշեցնենք, որ այսօր ՀՊԼ 7-րդ տուրից հետաձգված «Փյունիկ»-«Շիրակ» խաղում գյումրեցիները 2 անպատասխան գնդակ ուղարկեցին երևանյան թիմի դարպասը։