Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի արդյունքներով հայտնի են դարձել փլեյ-օֆֆ փուլի բոլոր մասնակիցները:
Գարնանը տիտղոսի համար կպայքարեն «Սևիլիան» (Իսպանիա), «Մալմյոն» (Շվեդիա), «Բազելը» (Շվեյցարիա), ԼԱՍԿ-ը (Ավստրիա), «Սելթիկը» (Շոտլանդիա), «Արսենալը» (Անգլիա), «Պորտուն» (Պորտուգալիա), «Էսպանյոլը» (Իսպանիա), «Գենտը» (Բելգիա), «Իսթանբուլ Բաշակշեհիրը» (Թուրքիա), «Բրագան» (Պորտուգալիա), «Մանչեսթեր Յունայթեդը» (Անգլիա), ԱՊՈԵԼ-ը (Կիպրոս), «Կոպենհագենը» (Դանիա), «Խետաֆեն» (Իսպանիա), «Սպորտինգը» (Պորտուգալիա), «Կլուժը» (Ռումինիա), «Այնտրախտը» (Գերմանիա), «Ռեյնջերսը» (Շոտլանդիա), «Լուդոգորեցը» (Բուլղարիա), «Վոլֆսբուրգը» (Գերմանիա), «Ռոման» (Իտալիա), «Վուլվերհեմփթոնը» (Անգլիա), «ԱԶ Ալկմարը» (Նիդերլանդներ), «Բրյուգեն» (Բելգիա), «Օլիմպիակոսը» (Հունաստան), «Շախտյորը» (Ուկրաինա), «Բայերը» (Գերմանիա), «Ռեդ Բուլ Զալցբուրգը» (Ավստրիա), «Ինտերը» (Իտալիա), «Բենֆիկան» (Պորտուգալիա), «Այաքսը» (Նիդերլանդներ):
1/16 եզրափակչի վիճակահանությունը կկայանա առաջիկա երկուշաբթի` դեկտեմբերի 16-ին: