Կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կարող է վերադառնալ «Բավարիա»: Այս մասին գրում է Bild-ը:
28-ամյա կիսապաշտպանին իր թիմում ուզում է տեսնել անձամբ մյունխենցիների մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը: «Բավարիայի» մարզիչն արդեն կապվել է խաղացողի հետ ու նրան հայտնել իր հետաքրքրվածության մասին: Բայց ֆուտբոլիստի վերադարձին դեմ է ակումբի ղեկավարությունը:
Ներկայումս Գյոտցեն ազատ գործակալի կարգավիճակ ունի: