«Այնթրախտի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն հայտնել է, որ ճակատագրական սխալ է համարում 2013 թվականին իր տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիայից» «Բավարիա»։
Գերմանացին «Բավարիայի» կազմում մասնակցել է 114 խաղի և դարձել 36 գոլի հեղինակ։ 2016 թվականին նա վերադարձել է «Բորուսիա»։
«Հետհայացք գցելով՝ ճիշտ կլիներ որքան հնարավոր է երկալ մնալ Դորտմունդում։ Առաջընթացիս համար դա շատ լավ կլիներ։ Այն ժամանակ ես ամբողջովին չէի ընկալում, թե ինչպես են որոշումներս ազդում մյուսների վրա։
Երբ երիտասարդ ես, տեսնում ես միայն քեզ և քո ճանապարհը՝ բաց թողնելով հնարավորությունները»,- Գյոտցեի խոսքն է մեջբերվում «Այնթրախտի ձայներ» գրքում։
«Կլոպն իմ առաջին մարզիչն է։ Նա փայլուն մասնագետ է։ Կարծում էի՝ մյուս ակումբներն էլ կլինեն այդպիսինը, սակայն ես սխալվում էի։ Չէի գնահատում այն, ինչ ունեի, քանի որ շատ քիչ գիտեի»,- ավելացրել է 32-ամյա ֆուտբոլիստը։

























































