«Միլանը» շարունակում է աշխատել «Ֆիորնետինայի» պաշտպան Նիկոլա Միլենկովիչի տրանսֆերի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Football Italia-ն՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «ռոսոներիները» չեն վճարի 40 մլն եվրոն, որը «Ֆիորենտինան» պահանջում է 22-ամյա սերբ ֆուտբոլիստի համար: Սակայն նշվում է, որ «Միլանի» ներկայացուցիչներն ամեն ինչ կանեն փոխհամաձայնության գալու համար:
Միլենկովիչի պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ գործում է մինչև 2022-ի հունիս: