Բրիտանական հայտնի The Guardian պարբերականը կազմել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն տրանսֆերների ցանկը, որոնք կատարվել են այս ամռանը:
Ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում «Չելսիի» եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոն (7.32), ով տեղափոխվել է լոնդոնյան ակումբ «Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով:
Երկրորդ տեղում է «Տոտենհեմի» նոր հարձակվող Դոմինիկ Սոլանկեն (7.22): Եռյակն ավարտում է «Իպսվիչի» պաշտպան Դարա Օ’Շին (7.18):
Անգլիայի 2024/2025 մրցաշրջանի 10 լավագույն ամառային տրանսֆերները հետևյալն են.
1. Ջեյդոն Սանչո («Չելսի») – 7.32
2. Դոմինիկ Սոլանկե («Տոտենհեմ») – 7.22
3. Դարա Օ’Շի («Իպսվիչ») – 7.18
4. Իլիման Նդիայե («Էվերտոն») – 7.17
5. Մաքսանս Լակրուա («Քրիսթալ Փելաս») – 7.11
6. Ֆակունդո Բուոնանոտե («Լեսթեր») – 7.04
7. Ռիկարդո Կալաֆիորի («Արսենալ») – 6.99
8. Սավիո («Մանչեսթեր Սիթի») – 6.97
9. Նիկոլա Միլենկովիչ («Նոթինգհեմ Ֆորեսթ») – 6.91
10. Նուսայր Մազրաուի («Մանչեսթեր Յունայթեդ») – 6.89



























































