Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան դարձել է «Ֆեներբահչեի» տրանսֆերային նպատակը: Այս մասին գրում է AS-ը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ թուրքական ակումբի սպորտային տնօրեն Էմրե Բելոզօղլուն արդեն ֆուտբոլիստի հետ քննարկել է հավանական գործարքի մանրամասները:
Կոստայի պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ գործում է մինչև 2021-ի հունիս:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ժոզե Մոուրինյուն Կոստային առաջարկել է տեղափոխվել «Տոտենհեմ»: