UEFA-ն ներկայացրել է ազգային հավաքականների ֆուտբոլիստների վիճակագրությունը Եվրո-2020-ի ընտրական փուլում: Ներկայացված են FedEx Performance Zone-ի տվյալները, համաձայն որոնց ընտրվել են լավագույն խաղացողները:
Հայաստանի հավաքականի կազմում Եվրո-2020-ի ընտրական փուլի լավագույն խաղացող է ճանաչվել դարպասապահ Արամ Հայրապետյանը, որը 747 միավոր է ստացել: Հայրապետյանն անցկացրած 10 խաղում 45 սեյվ է կատարել, յուրաքանչյուր խաղում միջինը 4,5 սեյվ, փոխանցումների ճշգրտությունը 59% է կազմել: Անցկացրած խաղերում «Ուրարտուի» դարպասապահը 25 գոլ է բաց թողել, մեկ անգալ էլ զգուշացվել է դեղին քարտով:
Հայաստանի հավաքականի կազմում երկրորդ լավագույն ֆուտբոլիստը թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Տիգրան Բարսեղյանը:
Ընդհանուր ցանկում Հայրապետյանը զբաղեցնում է 133-րդ հորիզոնականը, Մխիթարյանը 206-րդն է, իսկ Բարսեղյանը գտնվում է 258-րդ տեղում:
Վարկանիշային ցանկը գլխավորում է Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստ Մեմֆիս Դեպայը՝ 2607 միավորով: Երկրորդ տեղում Ֆրենկի դե Յոնգն է դարձյալ Հոլանդիայից (2518), իսկ 3-րդը Ջորդան Փիքֆորդն է Անգլիայից (2041):