Իտալիայի մրցավարական ասոցիացիայի նախագահ Մարչելո Նիկին հայտարարել է A Սերիայում մրցավարների՝ VAR համակարգի միջոցով կայացրած որոշումների հնարավոր բացատրման մասին:
«Մենք ցանկանում ենք ունենալ մրցավարների կայացրած որոշումների բացատրությունը: Ամեն շաբաթ մենք կբացատրենք տարբեր որոշումներ: Մենք կստեղծենք հնարավորություն՝ կարևորագույն որոշումները բացատրել միանգամից:
Ես չեմ տեսնում պատճառ, որպեսզի մրցավարները չբացատրեն իրենց որոշումները»,-ասել էՆիկին: