Ռուսական ֆուտբոլային միության նախագահ Ալեքսանդր Դյուկովը խոսել է Ռուսաստանում VAR համակարգի ներդրման մասին.
«Մենք տանում ենք աշխատանքներ VAR համակարգի կենտրոն ստեղծելու շուրջ, որը կլինի Մոսկվայում: Մենք պատրաստվում ենք այն ստեղծել մեր շտաբ-բնակարանում:
Աշխատանքները պետք է վերջացնենք 2020 թ-ի մարտի 1-ին, որպեսզի այդ օրվանից սկսած համակարգն օգտագործենք բոլոր խաղերում»,- ասել է Դյուկովը: