Նոյեմբերի 11-ից 16-ը Մոսկվայի «Սպարտակի» ակադեմիայի մարզահամալիրում անցկացվել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Կոնստանտին Իվանովիչ Բեսկովին նվիրված՝ «Բեսկովը և իր թիմը» ավանդական միջազգային մրցաշարը, որին այս անգամ մասնակցել է նաև «Փյունիկ-06» թիմը։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Փյունիկ-06»-ը խմբային փուլում անցկացրած 3 խաղում 2 պարտություն է կրել և 1 ոչ-ոքի խաղացել` 1 միավորով եզրափակելով մրցաշարային աղյուսակը:
11.11.19. 1-ին տուր
Սպարտակ Մ. — Փյունիկ-06 11-0
Գոլեր՝ Բոգդան Ցիբրով (3), Եգոր Սիսոև (2), Ակիմ Եպիշև, Եգոր Կիժաև, Միխայիլ Պիխչեև, Եգոր Ստեպանով, Ալբերտ Խատուև, Դմիտրի Չերնիխ
12.11.19. 2-րդ տուր
Փյունիկ-06 — Ռոստով 0-6
Գոլեր՝ Կիրիլ Չեբուրակով (2), Անդրեյ Ամոսով, Դմիտրի Վասիլցով, Իլյա Զուբենկո, Գեորգի Սուանով
13.11.19. 3-րդ տուր
Դինամո Մ. — Փյունիկ-06 0-0
Անցումային խաղերում «Փյունիկ-06»-ը մրցել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» իր հասակակիցների հետ և 0-10 հաշվով պարտություն կրել: 7-րդ տեղի համար խաղում էլ երևանյան թիմը նվազագույն հաշվով պարտություն է կրել «Բալթիկայից»:
Նշենք, որ մրցաշարի հաղթող է ճանաչվել Մոսկվայի «Սպարտակի» թիմը։