«Միլանի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման զբոսնել է տեղատարափ անձրևներից հետո հեղեցված Վենետիկում Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինայի և հավաքականի մենեջեր Ջանլուկա Վիալայի հետ:
Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ խաղից հետո (3:0) Իտալիայի հավաքականը մեկնել է Վենետիկ, որպեսզի աջակցի տեղի բնակիչներին ու ուշադրություն հրավիրի դեպի վերջին 50 տարում գրանցված ամենաուժեղ ջրհեղեղը:
Հավաքականի պատվիրակությունը ռեզինե երկարաճիտ կոշիկներով զբոսնել է Սուրբ Մարկոսի հրապարակում, որտեղ հանդիպել է տեղացիների հետ:
Gli #Azzurri a Piazza San Marco: #Venezia si rialzerà
— Nazionale Italiana (@Vivo_Azzurro) 16 ноября 2019 г.
Una delegazione composta dal presidente #Gravina, #Vialli e #Donnarumma ha visitato il centro città portando l’affetto e la vicinanza della #Nazionale 🇮🇹
L'articolo 👉🏻 https://t.co/A5d1ixY5Hp pic.twitter.com/RHgTLP8t92
Նշենք՝ Վենետիկի տարածքի 80 տոկոսից ավելին հայտնվել է ջրի տակ, ջրի մակարդակը հասել է 187 սմ-ի։ Իշխանությունները պատրաստվում են արտակարգ դրություն հայտարարել։
Սուրբ Մարկոսի հրապարակը լիովին ջրածածկ է եղել, այնտեղ ջրի մակարդակը գերազանցում է 1 մետրը։ Հեղեղված է նաև նույնանուն տաճարը։
Հիշեցնենք՝ Իտալիայի հավաքականը ժամանակից շուտ դուրս է եկել Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ: Ընտրական վերջին՝ 10-րդ տուրում, իտալացիները Պալերմոյում կընդունեն Հայաստանի հավաքականին: