«Սպարտակի» պաշտպան Գեորգի Ջիկիան մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, թե իտալական «Ֆիորենտինան» հետաքրքրված է իր ծառայություններով։
«Կարդացել եմ։ Բայց միայն կարդացել եմ»,- Ջիկիայի խոսքերն է փոխանցում Championat-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալացիները հետևում են 26-ամյա ռուս ֆուտբոլիստին ու դիտարկում են նրան որպես Նիկոլե Միլենկովիչին հնարավոր փոխարինողի։