Իտալական «Նապոլին» շարունակում է պահպանել հետաքրքրությունը Մոսկվայի «Սպարտակի» ու Ռուսաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Ջիկիայի տրանսֆերի նկատմամբ:
Նեապոլիտանական ակումբից ներկա են եղել ԵՎՐՈ-2020-ի շրջանակում Ռուսաստանի հավաքականի խաղին: 27-ամյա պաշտպանի խաղին «Նապոլին» հետևում է նախորդ մրցաշրջանից:
«Սպարտակը» ցանկանում է պահպանել պաշտպանին, իսկ Ջիկիան ցանկանում է տարեկան 3 մլն եվրո աշխատավարձ ստանալ:
ԵՎՐՈ-2020-ի ընթացքում Ջիկիան մասնակցել է Ռուսաստանի հավաքականի բոլոր խաղերին: