Հարձակվող Չիդերա Էջուկեն տեղափոխվեց ԲԿՄԱ: Այս մասին հայտնում են բանակային ակումբի մամուլի ծառայությունից: «Հերենվենի» նախկին հարձակվողը չորս տարվա պայմանագիր է կնքել, իսկ տրանսֆերի դիմաց ԲԿՄԱ-ն վճարել է մոտ 12 մլն եվրո։
Ավելի վաղ նիգերիացի ֆուտբոլիստը հաջողությամբ բուժզննում է անցել մոսկովյան ակումբի համար: ԲԿՄԱ-ում 22-ամյա հարձակվողը կխաղա 11 համարի ներքո։
Բացի Հերենվենից, ԲԿՄԱ-ի նորեկը խաղացել է նիգերիական «Գոմբե Յունայթեդում» ու նորվեգական «Վալերենգայում»:
⚡ Чидера, ты дома! https://t.co/gOKEtQCue1 pic.twitter.com/fKogJrTHRy
— ПФК ЦСКА Москва (@pfc_cska) August 28, 2020