Միլանի՝ Օրյեի տրանսֆերի վերաբերյալ առաջին հարցումը Լոնդոնի «Տոտենհեմը» մերժել է: Կողմերը դեռ բանակցում են, սակայն առայժմ չեն կարողանում գումարի շուրջ ընդհանուր հայտարարի գալ:
Sky Sports-ի հաղորդմամբ, «Միլանն» ավելի բարձր գնով առաջիկայում ևս մեկ առաջարկ կանի:
Օրյեն «Տոտենհեմ» է տեղափոխվել 2017 թ-ին՝ ՊՍԺ-ից՝ 25 մլն եվրոյի դիմաց: Գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2022 թ., իսկ տրանսֆերային արժեքը կազում է 16 մլն եվրո:
27-ամյա պաշտպանն իր կարիերայում անցկացրել է 299 հանդիպում՝ դառնալով 19 գոլի ու 42 գոլային փոխանցման հեղինակ: Լոնդոնյան թիմը պատրաստ է բաժանվել Օրյեից, քանի ու բանակցություններ է վարում Վուլվզի պաշտպան Մեթյու Դոհերտիի հետ: