Ղազախստանի Պրեմիեր-լիգայի 5-րդ տուրում «Աստանան» մրցել է «Օկժետպեսի» հետ ու 2-0 հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման հաշիվը բացվել է առաջին կեսին ավելացված երրորդ րոպեին, երբ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը 11-մետրանոց է վաստակել, որն էլ անվրեպ է իրացրել Ռունար Մար Սիգուրյոնսոնը, երկրորդ կեսում արդեն «Աստանան» երկրորդ գոլն է խփել:
Նշենք՝ Բարսեղյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 76-րդ րոպեին:
Հիշեցնենք՝ օրեր առաջ «Աստանան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում 3-6 հաշվով ջախջախիչ պարտություն էր կրել Բրեստի «Դինամոյից» և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում:
«Աստանան» այս խաղից հետո իր միավորների թիվը հասցրել է 9-ի և առաջատար «Կայրաթին» զիջում է 5 միավորով, որը, սակայն, երկու խաղ պակաս է անցկացրել: