Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Նոան» մեկնարկել է նախապատրաստական փուլը Արաբական Միացյալ Էմիրություններում։
Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Imagine Live» մարզական հավաքի շրջանակում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը կանցկացնի 5 ստուգողական հանդիպում։ Մրցակիցների թվում կան բավականին լուրջ ակումբներ, այդ թվում՝ Ռուսաստանի, Լեհաստանի և Ղազախստանի ներկայացուցիչներ։
«Նոայի» ընկերական խաղերի ժամանակացույցը.
- 24 հունվարի — «Լեխ» (Պոզնան, Լեհաստան)
- 31 հունվարի — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
- 4 փետրվարի — «Ռոստով» (Ռուսաստան)
- 7 փետրվարի — «Յունան Յուկուն» (Չինաստան)
- 7 փետրվարի — «Աստանա» (Ղազախստան)
Հատկանշական է, որ հավաքի վերջին օրը՝ փետրվարի 7-ին, «Նոան» նախատեսում է անցկացնել միանգամից երկու հանդիպում։
Հիշեցնենք, որ երևանյան ակումբն արդեն սկսել է մարզումները ԱՄԷ-ում՝ նախապատրաստվելով մրցաշրջանի գարնանային հատվածին։



























































