Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Անդեր Էրերան խոսել է չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Լայպցիգի» դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Le Parisien-ը:
«Սա հրաշալի հնարավորություն է խաղալ նման հեղինակավոր մրցաշարի եզրափակչում: Սա երազանքի է նման, որը կարող է իրականություն դառնալ:
«Լայպցիգը» շատ բարդ մրցակից է, որը հրաշալի հակագրոհներ է կազմակերպում: Պետք է անչափ զգույշ գործենք գերմանական ակումբի հետ»,- ասել է Էրերան:
Հիշեցնենք, որ «Լայպցիգ»-ՊՍԺ հանդիպումը կկայանա օգոստոսի 18-ին, ժամը ` 23:00-ին: