Աշխարհի 2-րդ ռակետ Սիմոնա Հալեպը հայտարարել է, որ այս տարի չի մասնակցի US Open-ին: Ռումինուհին դարձավ վեցերորդ թենիսիստուհին լավագույն տասնյակից, ով բաց կթողնի մրցաշարը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մրցաշարին չեն մասնակցի Էշլի Բարտին (1), Էլինա Սվիտոլինան (5), Բյանկա Անդրեեսկուն (6), Կիկի Բերտենսը (7) և Բելինդա Բենչիչը (8):
ԱՄՆ-ում կխաղան միայն Կարոլինա Պլիշկովան (3), Սոֆյա Քենինը (4), Սերենա Ուիլյամսը (9) և Նաոմի Օսական (10):
Ընդհանուր առմամբ, Հալեպը 21-րդ թենիսիստուհին է, ով չի մասնակցի ԱՄՆ Open-ին: Մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 31-ին: