Ռումինացի թենիսիստուհի, աշխարհի 2-րդ ռակետ Սիմոնա Հալեպը հաղորդել է այն մասին, որ վարակվել է կորոնավիրուսով:
«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ COVID-19-ի իմ թեստի արդյունքը դրական է: Ինքնամեկուսանում եմ տանը ու թեթև ախտանշաններից հետո անցնեմ բուժման: Ինձ լավ եմ զգում…սա միասին կհաղթահարենք»,- գրել է Հալեպը թվիթերյան իր էջում: