Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Լայպցիգը» հաղթանակ տարավ Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ (2-1):
Գերմանական թիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը դարձավ ամենաերիտասարդ մարզիչը, ում թիմը դուրս է եկել կիսաեզրափակիչ:
Նագելսմանը 33 տարեկանում է հասել այս նվաճմանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին «Լայպցիգը» կհանդիպի ՊՍԺ-ին: