Միաժամանակ իտալական երեք հեղինակավոր պարբերականներ՝ Corriere dello Sport-ը, Sportitalia-ն, Sky Sport Italia-ն հայտնում են, որ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան շուտով կդառնա «Լացիոյի» խաղացող:
Երկուշաբթի օրը ֆուտբոլիստը պետք է մեկնի Հռոմ ՝ բուժզննում անցնելու և պայմանագիր ստորագրելու համար:
34-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված կլինի երեք տարի ժամկետով: