Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, թե երկրպագուներն ինչպես կարող են սեպտեմբերի 18-ին մեկնարկող Բունդեսլիգայի նոր մրցաշրջանում ներկա լինել խաղերին: ՄիայնՖեդերացիան հրապարակած հատուկ կանոնները պահպանելու դեպքում կթույլատրվի ներկա լինել տրիբունաներում:
Ըստ գերմանացիների, դրանց հետևելու դեպքում հնարավոր կլինի ապահովել անվտանգությունն ու կանխարգելել կորոնավիրուսի տարածումը: Առաջնային պայմանը լինելու է տարածության պահպանումը: Արգելվելու է բոլոր տեսակի ալկոհոլային խմիչքների վաճառքը: Մինչև 2020 թ-ի ավարտը միայն տանտեր թիմի երկրպագուներին է թույլատրվելու ստադիոն մուտք գործել: