«Դալաս Մավերիքսի» բասկետբոլիստ Լուկա Դոնչիչը «Սակրամենտո Քինգս» հետ խաղում թրիփլ-դաբլի հեղինակ դարձավ : Սլովենացին վաստակեց 34 միավոր, կատարեց 20 խափանում և 12 արդյունավետ փոխանցում: Այդ խաղում «Դալաս Մավերիքսը» հաղթեց 114։110 հաշվով։
Դոնչիչը դարձել է NBA-ի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը, որն թրիփլ-դաբլի հեղինակ դարձավ՝ վաստակելով 30 միավոր և կատարելով առնվազն 20 խափանում: Հանդիպման պահին Դոնչիչը 21 տարեկան էր և 158 օրական:
https://www.youtube.com/watch?v=siuPPNZvDXo
«Պորտլանդը» իր հերթին հաղթեց «Հյուսթոնին»՝ 110։102
https://www.youtube.com/watch?v=7qffL2wsxeA
«Մայամին» ուժեղ գտնվեց «Բոստոնից»՝ 112։106
https://www.youtube.com/watch?v=qjI4aVIupYE
Իսկ «Ինդիանան» հաղթեց «Օրլանդոյին»՝ 120։109
https://www.youtube.com/watch?v=XYnTRQsKiVI
«Բրուքլինը» հաղթեց «Միլոուկիին»՝ 119։116
https://www.youtube.com/watch?v=v-Tp74L10XA
«Ֆենիսքսը» դժվարին հաղթանակ տարավ «Կլիպերսի» նկատմամբ՝ 117։115
https://www.youtube.com/watch?v=wgrlvdnjVJo
Էնթոնի Դևիսի 42 միավորը հաղթանակ պարգևեց «Լեյքերսին» «Յուտայի» նկատմամբ՝ 116։108
https://www.youtube.com/watch?v=ltlrhTsCTMg