Գերմանական ֆուտբոլային լիգան որոշում է կայացրել, որ 2020/21 մրցաշրջանի հանդիպումները կանցկացվեն առանց հյուր թիմի երկրպագուների, տեղեկացնում է Bild-ը:
Նրանց մուտքը խաղադաշտեր կարգելվի մինչև 2020 թվականի ավարտը: Պատճառը ՝ կորոնավիրուսի համավարակն է:
Բացի այդ, մինչև այս տարվա հոկտեմբերի 31-ը ստադիոններում կարգելվի ոգելից խմիչքի վաճառքը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին: