Շվեդիայի գավաթի եզրափակչում Հայաստանի հավաքականի անդամ Անդրե Չալըշըրի «Գյոթեբորգը» լրացուցիչ ժամանակում կարողացավ 2-1 հաշվով հաղթել «Մալմյոյին» ու դառնալ երկրի գավաթակիր:
Ընդ որում, հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով. «Գյոթեբորգը» պատասխան գնդակը խփեց 88-րդ րոպեին:
Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպանը փոխարինման մտավ 106-րդ րոպեին: