«Ատալանտան» պատրաստվում է ձեռք բերել հարձակվող Դենիս Բոնավենտուրեին։ Այդ մասին հայտնել է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Ըստ Դի Մարցիոյի, Դորտմունդի «Բորուսիան» և «Արսենալը» նույնպես հավակնում են նիգերիացի հարձակվողի տրանսֆերին:
Դենիս Բոնավենտուրեն այս մրցաշրջանում անցկացրել է 33 խաղ՝ դառնալով 9 գոլի և երկու գոլային փոխանման հեղինակ: Նշվում է, որ «Բրյուգեն» հարձակվողի տրանսֆերի դիմաց պահանջում է ավելի քան 20 միլիոն եվրո: