Դորտմունդի «Բորուսիան» փոխարինող է փնտրում թիմի անգլիացի ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոյին, ով ամռանը կարող է լքել ակումբը:
Այդ դեպքում, «մեղուները» կփորձեն գնել բելգիական «Բրյուգեի» վինգեր Դենիս Բոնավենտուրային, հաղորդում է Goal. com-ը:
Նշվում է, որ հնարավոր տրանսֆերի արժեքը կազմելու է 25 միլիոն եվրո:
Բելգիայի այս առաջնությունում Բոնավենտուրան մասնակցել է 30 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ:
Բացի այդ, 22-ամյա ֆուտբոլիստը նախորդ աշնանը կարողացել է երկու անգամ գրավել Մադրիդի «Ռեալի» դարպասը (Չեմպիոնների լիգայի խմային փուլ, 2:2) :
Հավելենք, որ Բոնավենտուրային իր կազմում է ուզում տեսնել նաև իտալական «Միլանը»: