Ուկրաինական «Շախտյորը» հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍՎ-ի կիսապաշտպան Ռիցու Դոանի նկատմամբ, հայտնում է theageoffootball-ը:
22-ամյա Ռիցուն 2019-ի ամռանից պաշտպանում է ՊՍՎ-ի գույները։ ՊՍՎ-ն Նիդերլանդներում ճապոնացու առաջին թիմը չէ, նա մինչ այդ հանդես էր գալիս «Գրոնինգենում», իսկ ամռանը նա տեղափոխվեց ՊՍՎ`7,5 միլիոն եվրոյի դիմաց ։
Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ն և «Սաութհեմփթոնը»: