Հուլիսի 15-ին ավարտվել է Վարդան Մինասյանի և «Արարատ-Արմենիայի» միջև կնքված պայմանգիրը և կողմերը համատեղ որոշում են կայացրել չերկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբը շնորհակալություն է հայտնել Վարդան Մինասյանին և իր մարզչական շտաբին համատեղ աշխատանքի և գրանցած հաջողությունների համար:
Վարդան Մինասյանը գլխավորում էր թիմը 2018 թվականից: «Արարատ-Արմենիան» մարզչի գլխավորությամբ անցկացրել է 69 խաղ, տոնել 41 հաղթանակ, գրանցել 14 ոչ-քի և կրել 14 պարտություն:
Երկամյա աշխատանքի ընթացքում, Վարդան Մինասյանի գլխավորած թիմը երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ սուպերգավաթակիր և հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: