Գերմանական «Բայերը» մտադիր է ձեռք բերել «Լայպցիգի» հարձակվող Պատրիկ Շիկին, տեղեկացնում է Bild-ը:
«Ռոմային» պատկանող ֆուտբոլիստը, ով վարձավճարով է խաղում գերմանական ակումբում, դեմ չէ այդ տեղափոխությանը:
Նշվում է, որ «Բայերը» 20 միլիոն եվրո կառաջարկի Շիկի դիմաց ՝ պայքարելով «Լայպցիգի» հետ, ով նույնպես հետաքրքրված է 24-ամյա ֆուտբոլիստով:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Շիկը մասնակցել է 22 հանդիպման ու դարձել ՝ 10 գոլի հեղինակ: