Սերբիայի Ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարել է, որ երկիրն այս տարի կընդունի աշխարհի առաջնությունը։ Այս մասին հաղորդում է wrestlingtv.in-ը։
Քանի որ այս տարի Օլիմպիական տարի էր, աշխարհի առաջնություն պլանավորված չէր անցկացնել։ Սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ՕԽ-ն տեղափոխվեց 2021 թվական ու դեկտեմբերին Բելգրադում կանցկացվի ԱԱ-ն։
«Վստահ ենք, որ քաղաքի ու երկրի ողջ օժանդակությամբ մենք գերազանց կըդունենք մեր երկրի ու սպորտի համար յուրահատուկ հետաքրքրություն ներկայացնող այս մեծ մրցաշարը»,- ասվում է սերբական կողմի հաղորդագրության մեջ։
Աշխարհի առաջնության մրցաշար Սերբիան կընդունի առաջին անգամ։ Նախկինում երկրում երկու անգամ անցկացվել է Եվրոպայի առաջնություն։