ՊՍԺ-ի ուլտրասը կբոյկոտի Ֆրանսիայի Գավաթի՝ «Սենտ-Էտյենի» հետ եզրափակիչ հանդիպումը։
«Ցավում ենք, որ փարիզեցի երկրպագուներին մեծ քանակով տեղեր չեն հատկացվել։ Անմիտ կլիներ, եթե մենք մեր անդամների միջև դասակարգում անեինք ու այդ եզրափակիչներին առանց մեր ողջ փարիզյան ժողովրդի ներկա լինեինք։ Այդ կերպ, Ultras Paris-ի կոլեկտիվը ներկա չի լինի եզրափակչին։ Հույսներս դնում ենք մեր խաղացողների վրա, որ պատվով ներկայացնեն մեր մայրաքաղաքի գույները՝ երկու գավաթները վերադարձնելով փարիզյան հողին։ Միասին մենք անպարտելի ենք»,-ասվում է Collectif Ultras Paris-ի թվիթերյան էջի հայտարարության մեջ։
Հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի երկրպագուներին հինգ հազար տեղ է հատկացվել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, որտեղ էլ կանցկացվի խաղը։ Հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։