Նոյեմբերի 3-ին, Երևանի Incourt թենիս ակումբում կայացավ Corporate Cup մրցաշարը։ Այն կազմակերպվել էր Incourt-ի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի կողմից։
Տարբեր ոլորտների մի շարք ընկերություններ մասնակցեցին սպորտային այս անմոռանալի միջոցառմանը, որը թենիսային խելահեղ մթնոլորտ էր բերել Incourt թենիս ակումբում։
Ձեզ ենք ներկայացնում ArmSport-ի պատրաստած ռեպորտաժը:
Տեղեկացնենք, որ մրցաշարի հաղթող ճանաչվեց PicsArt 1 թիմը։ Երկրորդ տեղը զբաղեցրեց ArmSport 1 թիմը, իսկ երրորդ հորիզոնականը ArmSport 2-ինն էր: Արժանի խաղ ցուցադրեցին նաև PicsArt 2, «Կամուրջ» և Dexatel թիմերը: