VBet Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Նոան» պայքարից դուրս թողեց «Արարատին»: Հանդիպումը կայացավ «Նաիրի» մարզադաշտում և ավարտվեց հյուրընկալող թիմի՝ 1-0 հաշվով հաղթանակով:
Հանդիպման հաշիվը բացվեց 38-րդ րոպեին. թիմի բազմաքայլ կոմբինացիան գլխի հարվածով եզրափակեց Մաքսիմ Մայրովիչը:
Երկրորդ խաղակեսի միջնամասում «Արարատը» ակտիվացավ, երբ փոխարինման դուրս եկավ Զավեն Բադոյանը: Դրվագներից մեկում «Արարատի» ֆուտբոլիստը շատ մոտ էր գոլ խփելուն, սակայն հրաշալի գործեց «Նոայի» դարպասապահ Վալերիո Վիմերկատին: Վերջինս մինչև հանդիպման վերջնամաս մի քանի անգամ փրկեց իր թիմին վտանգավոր պահերից: Հիմնական ժամանակի ավարտից առաջ Զավեն Բադոյանին ի վերջո հաջողվեց գրավել Վիմերկատիի դարպասը, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս իրավիճակ:
Այսպիսով, «Նոան» հաղթեց ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ: