VBet Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում երկրի գործող գավաթակիր «Ալաշկերտը» հյուրընկալվելիս մրցեց «Տորպեդոյի» հետ: Առաջին խմբի առաջնության նորեկը արժանի դիմակայություն ցույց տվեց «Ալաշկերտին», սակայն պարտվեց ու զիջեց ճանապարհը:
Խաղը կայացավ Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում և ավարտվեց 1-3 հաշվով:
«Ալաշկերտի» կազմում 22-րդ րոպեին հաշիվը բացեց Դավիթ Ղանդիլյանը: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 3 րոպե անց Դեդա Միրոսլավը հավասարեցրեց հաշիվը: 66-րդ րոպեին Էդուրարդ Ավագյանը կրկին առաջ մղեց «Ալաշկերտին», իսկ 75-րդ րոպեին Տիագո Գալվաոն ձևակերպեց այս խաղի վերջնական հաշիվը: Այսպիսով, Արմեն Ադամյանի թիմը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: