Կատալոնական «Բարսելոնան» քննարկում է ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիային ձեռք բերելու տարբերակը:
Ըստ OK Diario-ի, «Բարսելոնայի» զեկավարությունը պատրաստ է Իսպանիա վերադարձնել 32-ամյա արգենտինացուն, ում պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ:
Հաղորդվում է, որ Դի Մարիային կարող են փոխանակել Ուսման Դեմբելեի հետ, և նրա տեղափոխությունը ակումբի վրա շատ չի արժենա:
Հիշեցնենք, որ Դի Մարիան «Ռեալի» կազմում խաղացել է 2010-ից 2014 թվականներին: Անխելն այս մրցաշրջանում անցկացրել է 26 հանդիպում Լիգա 1-ի շրջանակում՝ դառնալով 8 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: